Մշակույթ

The Rolling Stones-ը 2016 թվականին ձեռնամուխ կլինի նոր ալբոմի ձայնագրմանը

2 րոպեի ընթերցում

The Rolling Stones-ը 2016 թվականին ձեռնամուխ կլինի նոր ալբոմի ձայնագրմանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Rolling Stones բրիտանական ռոք խումբը մտադիր Է նոր ալբոմի ձայնագրման ձեռնամուխ լինել 2016 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենեպրես»-ը, սեպտեմբերի 16-ին հայտարարել Է խմբի կիթառահար Քիթ Ռիչարդսը՝ ելույթ ունենալով Նյու Յոքի iHeart առցանց ռադիոյով:

«Ես անցած շաբաթ Լոնդոնում Էի եւ հանդիպել եմ խմբի տղաներին,-պատմել Է 71-ամյա կիթառահարը:-Մենք ալբոմ ձայնագրելու կոնկրետ պլաններ ունենք»:

Ռիչարդսի խոսքով՝ խումբը մտադիր Է ստուդիայում հավաքվել Հարավային Ամերիկայում շրջագայությունից հետո, որը մեկնարկելու Է գալիք տարվա սկզբին եւ կտեւի մի քանի ամիս: Երաժիշտը նշել Է, որ նոր նյութի թողարկման կոնկրետ ժամկետների մասին խոսելը դեռ շատ վաղ Է:

Նոր սկավառակը պետք Է դառնա The Rolling Stones-ի առաջին լիաֆորմատ ալբոմը «A Bigger Bang»-ի ժամանակներից ի վեր, որը խանութների վաճառասեղաններին հայտնվեց 2005 թվականին:

Սեպտեմբերի 18-ին վաճառքում կհայտնվի Ռիչարդսի «Crosseyed Heart» վերտառությամբ նոր սոլո ալբոմը: Սկավառակը երրորդ սոլո սկավառակն Է երաժշտի կարիերայում: Նրա նախորդ ալբոմը՝ «Main Offender»-ը, լույս Է տեսել 1992 թվականի հոկտեմբերին: Նոր սկավառակում տեղ են գտել 15 կոմպոզիցիաներ, որոնք ձայնագրվել են ամենատարբեր ոճերով՝ ռեգիից ու քանթրիից մինչեւ բլյուզ եւ ռոք:

The Rolling Stones խումբը, որը հիմնվել Է 1962 թվականին, իր ավելի քան կեսդարյա կարիերայի ընթացքում թողարկել Է 30-ից ավելի ստուդիական եւ համերգային ալբոմներ, որոնք ավելի քան 250 միլիոն օրինակով տարածվել են ամբողջ աշխարհով մեկ: Ռոք-ն-ռոլի Փառքի սրահում ընդգրկված հռչակավոր կոլեկտիվի անդամներն են կիթառահարներ Քիթ Ռիչարդսը եւ Ռոննի Վուդը, Չառլի Ուոթսը (հարվածային գործիքներ), ինչպես նաեւ վոկալիստ եւ խմբի անփոփոխ ղեկավար Միք Ջագերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում