Իրավունք

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի պատվիրակությունն այցելել է ՀՀ ոստիկանություն

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի պատվիրակությունն այցելել է ՀՀ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը՝ խորհրդատու Դեն Օ՝Դոնելի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաև ոստիկանության շտաբի և ինֆորմացիոն կենտրոնի ծառայողներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Նելլի Դուրյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունն ու հույս հայտնել, որ գործընկերային հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել: Այնուհետև հյուրերին ներկայացվել են ոստիկանությունում իրականացվող աշխատանքները՝ անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների ու հանցագործությունների արդյունավետ կանխարգելման, նրանց իրավագիտակցությունը բարձրացնելու եւ իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: Ներկայացվել է նաև ոստիկանությունում վիճակագրության վարման գործընթացը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դեն Օ՝Դոնելն իր հերթին ներկայացրել է անչափահասների կողմից և նրանց նկատմամբ կատարված հանցագործությունների հաշվառման միջազգային չափորոշիչները, որոնք կարող են նպաստել վիճակագրության վարման և վերլուծության գործընթացի արդյունավետության բարձրացմանը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել աշխատանքները` առկա ակտիվ համագործակցության միջոցով լավագույն արդյունքներ ստանալու նպատակով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում