Մշակույթ

Պատրիսիա Կաասը երգերի նոր ալբոմ Է պատրաստում

1 րոպեի ընթերցում

Պատրիսիա Կաասը երգերի նոր ալբոմ Է պատրաստում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի հայտնի երգչուհի Պատրիսիա Կաասն աշխատում Է նոր՝ թվով տասներորդ ալբոմի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է նրա Warner France ձայնագրող ընկերությունը:

Այդ նորույթին վաղուց Էին սպասում նրա տաղանդի երկրպագուները. Կաասը նոր երգերի ալբոմներ չի թողարկել 2003 թվականից: Վերջին տասնամյակում նա կատարում Էր հիմնականում ուրիշների երգացանկը:

Կաասի նոր խտասկավառակի թողարկումը պլանավորված Է 2016 թվականին: Հայտնի երգչուհին ինքը, պատասխանելով լրագրողների հարցին, ընդգծել Է, որ «այսօր ինքը ցանկանում Է, ինչպես հին բարի ժամանակներում, ստեղծել նոր երգերի ալբոմ, որոնք համահունչ կլինեն իր տրամադրությանը եւ կյանքի նկատմամբ վերաբերմունքին»:

«Ես հանրաճանաչ երգչուհի եմ եւ հպարտանում եմ դրանով»,-հավելել Է Պատրիսիա Կաասը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում