Արցախ

Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին հրամանագիր է ստորագրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համաձայն հրամանագրի` ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար եւ ֆիզկուլտուրնիկի օրվա կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում է շնորհվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության անձնակազմի ֆիզիկական եւ մարտական պատրաստականության բաժնի ավագ տեսուչ, սամբո մարզաձեւի մարզիչ-մանկավարժ Ազատ Արտյուշի Անդրյանին և «Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն, տղամարդկանց բասկետբոլի հավաքական թիմի մարզիչ Էմիլս Անաստասի Հովհաննեսյանին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում