Տարածաշրջանային

Մարդինում և Հաքքարիում PKK-ի գործողություններից 5 ոստիկան է զոհվել

1 րոպեի ընթերցում

Մարդինում և Հաքքարիում PKK-ի գործողություններից 5 ոստիկան է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները հերթական հարձակումն են իրականացրել երկրի իրավապահ մարմինների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, հարձակումներն իրականացվել են Մարդինում և Հաքքարիում:

Մարդինում քուրդ զինյալները գործի են դրել պայթուցիկը ոստիկանական զրահամեքենայի անցնելու ժամանակ: Պայթյունի հետևանքով զոհվել է 3 ոստիկան, վիրավորվել մեկը:

Հաքքարիում ևս պայթուցիկը գործի է դրվել ոստիկանական զրահամեքենայի ընթացքի ժամանակ: Այստեղ պայթյունից զոհվել է 2 ոստիկան, ևս երկուսը վիրավորվել են:

Քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով Մարդինում և Հաքքարիում լայնածավալ գործողություններ են սկսվել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում