Սփյուռք

Ամերիկայի հայկական թանգարանը կներկայացնի Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցու հոգևոր հովվի կատարմամբ ձայնագրություններ

1 րոպեի ընթերցում

 Ամերիկայի հայկական թանգարանը կներկայացնի Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցու հոգևոր հովվի կատարմամբ ձայնագրություններ

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի հայկական թանգարանը սեպտեմբերի 20-ին կհյուրընկալի թմբկահար և պրոդյուսեր Ջեյսոն Համաչերի «Քառասուն Մանկանք. երաժշտական ժառանգության փաստագրում» խորագրով ներկայացումը` նվիրված հեղինակի նոր «Քառասուն Մանկանք» ձայնասկավառակին: Այն Համաչերի վերջին աշխատանքներից է, որը Սիրիայի Հալեպ քաղաքի երաժշտական ավանդույթների մասին է: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ամերիկայի հայկական թանգարանի կայքը, ձայնագրությունները ՀալեպիՍրբոց ՔառասնիցՄանկանցՄայրեկեղեցու հոգևոր հովիվ Հայր Եզնիկ Զեգչանյանի կատարմամբ են: Անհանգստացած լինելով Սիրիայի և հատկապես Հալեպի մշակութային արժեքների ճակատագրով, որոնք Սիրիայում տիրող պատերազմական իրավիճակի պատճառով ոչնչացվում են, Համաչերը փորձում է դրանք պահպանել ձայնագրությունների և լուսանկարների միջոցով: 1616 թվականին կառուցված եկեղեցին քանդվել էր ահաբեկիչների կողմից` նրա ձայնասկավառակի թողարկումից երկու շաբաթ հետո:

Միջոցառումը տեղի կունենա «Ադել և Հայկ Տեր-Մանուկյան» պատկերասրահում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում