Տարածաշրջանային

Ադրբեջանի ԱԳՆ-ն փորձում է կորցնել արտասահմանում ապաստան խնդրող նախկին դիվանագետների հետքերը

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԱԳՆ-ն փորձում է կորցնել արտասահմանում ապաստան խնդրող նախկին    դիվանագետների հետքերը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԱԳՆ-ն իր կայքից հանել է արտասահմանյան դեսպանատներում հավատարմագրված բոլոր աշխատակիցների անունները` արտասահմանում ապաստան խնդրող ադրբեջանցի նախկին դիվանագետների հետքերը կորցնելու համար:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է haqqin.az լրատվական կայքը:

Անցյալ շաբաթ Ադրբեջանի ԱԳՆ-ի թվով արդեն չորորդ աշխատակիցը` Հոլանդիայում ռազմական կցորդ Նահիդ Մուխտար օղլու Ջաֆարովը հրաժարվել է վերադառնալ հայրենիք եւ ապաստան է խնդրել այդ երկրում:

Սակայն, Ադրբեջանի ԱԳՆ-ն շտապել է հայտարարել, թե նման անունով մարդ նախարարության համակարգում չի աշխատում: Բայց, կայքի թղթակցին առանց դժվարության հաջողվել էր Ադրբեջանի ԱԳՆ-ի կայքում արտասահմանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների բաժնում գտնել Նահիդ Ջաֆարովի անունը:

Սեպտեմբերի 14-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն շտապ կարգով թարմացրել է կայքի այդ բաժինը, որից անհետացել են արտասահմանում հավատարմագրված ադրբեջանական բոլոր դիվանագետների անունները:

Ավելի վաղ արեւմտյան երկրներում ապաստան են խնդրել Իսլամական համագործակցության կազմակերպությունում եւ Եվրամիությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը, Ավստրալիայում Ադրբեջանի դիվանագիտական առաքելության երրորդ քարտուղար Անար Հուսեյնովը եւ աշխատակից Ֆարիդ Սուբհանվերդիեւը: Նրանք բոլորը Ադրբեջանի ԱԳՆ-ից հեռացվել են այն պատճառով, որ քննադատել են իշխանություններին` Ադրբեջանում մարդու իրավունքները կոպտորեն խախտելու համար: Բոլոր դիվանագետները հայտարարել են, որ արտասահմանում ապաստանի դիմում են ներկայացրել Ադրբեջանում իրենց նկատմամբ հետապնդումներ սկսվելու պատճառով:

Haqqin.az լրատվական կայքին հայտնի է դարձել, որ եւս մեկ ադրբեջանցի դիվանագետ, որի անունը չի հիշտակվում, ապաստան է խնդրել Կանադայում:

Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների եւ հարկադիր վերաբնակների հարցերով պետկոմիտեի նախագահ Ալի Հասանովը Եվրախորհրդարանում ընդունված` այդ երկրում մարդու իրավունքների խախտումների հետ կապված պատժամիջոցների կոչ պարունակող բանաձեւի առնչությամբ հայտարարել է, որ «Ադրբեջանի որոշ դեսպաններ զբաղված են բիզնեսով, իսկ մյուսներն էլ դավաճանում են»:

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում