Մարզային

Շիրակի մարզի հակակարկտային կայաններից իրականացվել է 600 կրակոց

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի հակակարկտային կայաններից իրականացվել է 600 կրակոց

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 5 կայաններից սեպտեմբերի 13-ին` ժամը 17:23-ից մինչև 17:47-ը, Շիրակի մարզի Մեղրաշատ, Ողջի, Վահրամաբերդ գյուղերում իրականացվել է 600 կրակոց, մշակվել է կարկտավտանգավոր երկրորդ կարգի մեկ ամպ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանվող տարածքներում կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում