Մարզային

Շիրակում հայտնաբերվել է աղիքային վարակներին բնորոշ գանգատներով 28 հիվանդ

1 րոպեի ընթերցում

Շիրակում հայտնաբերվել է աղիքային վարակներին բնորոշ գանգատներով 28 հիվանդ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 10-ին տեղեկատվություն է ստացել Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Ձիթհանքով համայնքից դպրոցահասակ 2 երեխայի` Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց հոսպիտալացվելու մասին: Անհապաղ իրականացվել են համաճարակաբանական հեազոտություն և բակային համայցեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, արդյունքում ևս երկուսը հոսպիտալացվել են: Հնարավոր է, որ նրանք սեպտեմբերի 11-ին դուրս կգրվեն։ Բոլորի վիճակը բավարար է։ Միաժամանակ հայտնաբերվել է աղիքային վարակներին բնորոշ գանգատներով ևս 28 հիվանդ, որոնք գտնվում են ամբուլատոր հսկողության տակ:

Դպրոցում նմուշառումներ են կատարվել բոլոր երեխաներից, սննդի կառուցահատվածից, խմելու ջրից: Կատարվում են քիմիական և մանրէաբանական լաբորատոր հետազոտություններ, աշխատանքներ են տարվում վարակի աղբյուրը բացահայտելու ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում