1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին այցելել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարան եւ հանդիպել աշխատակիցների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը կարեւորել է հաստատության դերակատարությունը մեր երկրում մշակույթի ոլորտի զարգացման եւ մատաղ սերնդի դաստիարակության գործում՝ նշելով, որ նախատեսված է իրականացնել մի շարք ծրագրեր գրադարանի աշխատակիցների աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: