Սպորտ

Դավիթ Սաֆարյանի առաջին մրցակիցը պուերտոռիկացի է

1 րոպեի ընթերցում

Դավիթ Սաֆարյանի առաջին մրցակիցը պուերտոռիկացի է

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Դավիթ Սաֆարյանի մրցակիցն աշխարհի առաջնության մեկնարկային գոտեմարտում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի և Եվրոպայի չեմպիոն 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանի առաջին մրցակիցը պուերտոռիկացի ըմբիշ Ֆրանկլին Գոմես Մատոսն է:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն ԱՄՆ է մեկնել հետևյալ կազմով. Գարիկ Բասեղյան (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Դավիթ Սաֆարյան (65 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Մուսա Մուրթազալիև (86 կգ), Էդգար Ենոքյան (97 կգ) և Լևան Բերիանիձե (125 կգ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում