Պաշտոնական

Մուրադ Մուրադյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

1 րոպեի ընթերցում

Մուրադ Մուրադյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` ՀԽՍՀ և Հայաստանի Հանրապետության պետական գործիչ, 1975-1985 թվականներին` Երևանի քաղաքապետ, Երևանի պատվավոր քաղաքացի Մուրադ Մուրադյանի մահվան կապակցությամբ ստեղծվել կառավարական հանձնաժողով` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին հանձնարարվել է 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

Որոշումը կայացվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում