Մուրադ Մուրադյանն իր երկարամյա գործունեությամբ մեծ ավանդ է ներդրել մեր երկրի շենացման գործում. Սերժ Սարգսյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն սեպիեմբերի 9-ին ցավակցական հեռագիր է հղել Մուրադյանների ընտանիքին՝ անվանի պետական գործիչ, Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի և Գյումրու պատվավոր քաղաքացի Մուրադ Մուրադյանի մահվան կապակցությամբ:
«Մուրադ Մուրադյանն իր երկարամյա գործունեությամբ մեծ ավանդ է ներդրել մեր երկրի շենացման, մասնավորապես՝ Երևանի և Գյումրու զարգացման գործում, արժանացել հայրենիքի բարձր պարգևներին:
Նա իր հայրենանվեր գործունեությունը արդյունավետորեն շարունակել է նաև Հայաստանի անկախության տարիներին, երկար տարիներ եղել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ներման հանձնաժողովի նախագահը:
Խորին ցավակցություն եմ հայտնում ճանաչված գործչի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում: