Հայաստանն աշխարհում 43-րդն է տարեց մարդկանց կյանքի որակի ցուցանիշով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունն, ըստ աշխարհի 96 երկրներ ընդգրկած Global Watch Age Index 2015զեկույցի,զբաղեցրել է 43-րդ տեղը տարեց մարդկանց կյանքի որակի ցուցանիշով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ զեկույցի` Հայաստանում բնակվող 50 տարեկանից բարձր անձանց 90,3 տոկոսը համարում են, որ իրենց կյանքըհոգեբանական բարեկեցության առումով իմաստ ունի:

Գործազրկության մակարդակը 2013-2014 թվականների ընթացքում Հայաստանում ապրող 55-64 տարեկան քաղաքացիների շրջանում կազմել է 61,7 տոկոս: Ըստ զեկույցի` Հայաստանում զբաղվածության խնդրի լուծման ռազմավարության հիմնական մասը ուղղված է երիտասարդ աշխատողների ներգրավման վրա: ՀՀ-ում 60-նն անց քաղաքացիների մոտ 83,7 տոկոսը ունեն բարձրագույն կրթություն, ինչը նշանակում է, որ տարեց մարդկանց շրջանում կրթվածության առումով ՀՀ-ն լավ ցուցանիշներ ունի:

Զեկույցի համաձայն ՝ մինչև 2030 թվականը 60-նն անց ՀՀ քաղաքացիները կազմելու են բնակչության ընդհանուր թվի 23.8 տոկոսը:

Տարեցների համար ամենաբարենպաստ երկիրը Շվեյցարիան է, ամենաանբարենպաստը` Աֆղանստանն է:

Զեկույցում ներկայացված են նաև Վրաստանը (29-րդ տեղ) ու Թուրքիան (75-րդ տեղ):

Հայերեն العربية English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ