Հայաստանը գյուղմթերքների արտահանման ծավալները գերազանցել է 72 տոկոսով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անասնաբուծության համախառն արտադրանքը 2015 թվականի 7 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4.2 տոկոսով և կազմել 183 միլիարդ դրամ: Ըստ օպերատիվ տվյալների` 2015 թվականի անցած ամիսներին շարունակվել է անասնագլխաքանակի ավելացման միտումը: Տվյալները լրագրողներին ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ խոշոր եղջերավորների գլխաքանակն ավելացել է 3.6 տոկոսով և կազմել 775 հազար գլուխ: Մանր եղջերավորների գլխաքանակի աճը գնահատվում է 7.2 տոկոս (կազմել է 981 հազար գլուխ): Խոզերի գլխաքանակի աճը նշված ժամանակահատվածում գնահատվում է 11.4 տոկոս է` մինչև 185 հազար գլուխ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտնեց նախարարը:

Սերգո Կարապետյանը հավաստիացրեց, որ իրականացված նախապատրաստական աշխատանքների արդյունքում` հանրապետությունում մթերումներն ընթանում են սահուն: «Սեպտեմբերի 9-ի դրությամբ` գյուղատնտեսական մթերք վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 22 հազար տոննա բանջարեղեն, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 4 տոկոսով, իսկ պտղի մթերումների ծավալը կազմել է 11 հազար 700 տոննա, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 2.7 անգամ»,- նշեց նա:

Նախարարի խոսքով՝ գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացումը նպաստել է ընթացիկ տարում թարմ բուսաբուծական մթերքների արտահանման ծավալների ավելացմանը: Արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել են 72 տոկոսով, իսկ ամբողջ 2014-ի արտահանման տարեկան ցուցանիշն արդեն իսկ գերազանցվել է 18 տոկոսով (8 հազար 550 տոննայով): «2015 թվականի սեպտեմբերի 9-ի դրությամբ` հանրապետությունից արտահանվել է 55 հազար տոննա պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ, այդ թվում` 29 հազար 130 տոննա պտուղ, որից՝ 21 հազար 250 տոննա ծիրան, 2 հազար 204 տոննա կեռաս, ինչպես նաև 2 հազար 500 տոննա խաղող, 18 հազար 246 տոննա բանջարեղեն և 4 հազար 893 տոննա կարտոֆիլ: Ծիրանի արտահանման ծավալները գերազանցվել են 11.8 անգամ (2014թ. արտահանվել է 1791.2 տոննա): Արտահանման գործընթացը շարունակվում է, և իրական նախադրյալներ կան նախորդ տարվա նկատմամբ ծավալների կրկնապատկման համար»,- նկատեց նախարարը:

Սերգո Կարապետյանի տեղեկացմամբ` ընդլայնվել է թարմ բուսաբուծական մթերքների արտահանման աշխարհագրությունը: «Արտահանման մեջ գերակշռում է Եվրասիական տնտեսական միության երկրների մասնաբաժինը. մասնավորապես, Ռուսաստանին բաժին է ընկել արտահանման ընդհանուր ծավալի 82.9 տոկոսը, 2014 թվականի նույն ժամանակահատվածի 32.9 տոկոսի դիմաց»,- տեցեկսցրեց նա:

Գյուղատնտեսական մթերքների իրացմանը նպաստելու համար ընթացիկ տարում նույնպես ուշադրություն է դարձվել մայրաքաղաքում գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների կազմակերպմանը: Այս տարի, սեպտեմբերի 1-ի դրությամբ, կազմակերպվել է թվով 40 տոնավաճառ, որոնց մասնակցության համար գրանցվել է շուրջ 5 հազար գյուղացիական տնտեսություն: Միջին հաշվով 2 տոնավաճառում 1 օրվա ընթացքում իրացվում է 80-90 տոննա գյուղմթերք, ընդհանուր առմամբ՝ շուրջ 3 հազար 400 տոննա:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում