Վիրահայերն ահազանգել են Խուլո քաղաքում ընդունված հայերի համար վիրավորական փաստաթղթի առնչությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի հայ համայնքի իրավապաշտպան 9 հասարակական կազմակերպություններ դիմել են երկրի կառավարությանը` հորդորելով արձագանքել Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում իսլամացած վրացիներով և թուրքերով բնակեցված Խուլո քաղաքի քաղաքային խորհրդի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վրաստանի հայ համայնքից, «Խուլո մունիցիպալիտետում կատարված աշխատանքի մասին հաշվետվություն» խորագրով փաստաթղթի ուսումնասիրությունը պարզել է, որ այնտեղ իրականում առկա են էթնիկ տարաձայնությունների հրահրում և հայատյացության նշաններ:

Մասնավորապես, տվյալ փաստաթղթում խոսվում է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու մասին, ում ակնհայտ բացասական համատեքստում համարում են հայ: «Այդ հայ Սահակն այնքան ուղեղ ունի, որ հեռվից նայի Զուրաբ Ժվանիայի սպանության գործին…», -ասված է փաստաթղթում:

Փաստաթուղթն ընդունվել է Խուլո քաղաքապետարանի «Վրացական երազանք» խմբակցության անունից:

«Վրաստանի հայ համայնքը կոչ է անում իշխող կոալիցիայի ղեկավարությանը հետաքննել տվյալ փաստը և տեղեկացնել երկրի հասարակությանն այն պատժամիջոցների մասին, որոնք կկիրառվեն կուսակցության տարածաշրջանային կառույցի ներկայացուցչության նկատմամբ նման անընդունելի և երկրի համար վտանգավոր դիրքորոշման համար»,- ասված է համայնքի հայտարարության մեջ:

Հայերեն English Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին