Սեմ Սմիթը ձայնագրել Է «բոնդապատումի» նոր մասի գլխավոր երգը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գրեմիի» չորս մրցանակների դափնեկիր, բրիտանացի երգիչ Սեմ Սմիթը ձայնագրել Է «007. Սպեկտր» ֆիլմի գլխավոր երգը, որն ստացել Է Writings On The Wall անվանումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 8-ին հաղորդել Է Sony Pictures Releasing Russia-ի մամուլի ծառայությունը:

«Ուրախ ենք հայտնելու, որ այսօր Ալբերտ Ռ. Բրոկոլիի EON Productions ընկերությունը, Metro-Goldwyn-Mayer եւSony Pictures Entertainment ստուդիաները հայտարարեցին, որ Ջեյմս Բոնդի արկածների մասին 24-րդ ֆիլմի՝՝ «007.ՍՊԵԿՏՐ»-ի սաունդթրեքը կդառնա Writings On The Wall երգը, որը ձայնագրել Է բրիտանացի երգիչ Սեմ Սմիթը»,- ասված Է հաղորդագրության մեջ:

«Երգը, որը Սեմը եւ Ջիմին գրել են «007. ՍՊԵԿՏՐ» ֆիլմի համար, պարզապես հիանալի Է: Իսկ այն, թե ինչպես Է Սեմը դա կատարում, բարձր Է ամեն կարգի գովասանքից: Անտարակույս, Writings On The Wall կոմպոզիցիան կճանաչվի բոնդապատումի լավագույն սաունդթրեքներից մեկը»,- պատմել են ֆիլմի պրոդյուսերներ Մայքլ Ջ. Ուիլսոնը եւ Բարբարա Բրոկոլին, որոնց խոսքը մեջբերում են մամուլի տեղեկագրում:

Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում «բոնդապատումի» նոր մասը վարձույթ դուրս կգա այս տարվա նոյեմբերի 6-ին: Ռեժիսորը Սեմ Մենդեսն Է, որը նկարահանել Է նաեւ գերգործակալի մասին նախորդ ֆիլմը՝ «007.»Սքայֆոլի» կոորդինատները: Գլխավոր դերակատարը վերստին Դենիել Քրեյգն Է, որը գերգործակալի դերը խաղում Է 2006 թվականից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AFP

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում