Տարածաշրջանային

Թուրքիայի տարածքում որոտացած պայթյունը զգացվել է Արարատի մարզում

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի տարածքում որոտացած պայթյունը զգացվել է Արարատի մարզում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արևելյան նահանգներում շուրջ երկու ամիս է շարունակվում են փաստացի ռազմական գործողություններ թուրքական զինուժի և երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) միջև: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի բաժնից, սեպտեմբերի 8-ին` ժամը 09.46-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղումպայթյունի ձայն է լսվել:

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Արարատի մարզի Նորամարգ գյուղից 5 կմ հեռավորության վրա`Թուրքիայի տարածքում:

Թուրքիայի արևելքում գտնվող Արարատ (թուրքական անվանումը` Աղրը) և Թոնդրակ լեռների հարակից տարածքները սեպտեմբերի 4-ին Աղրըի նահանգապետարանը 15 օրով հայտարարել էր «հատուկ անվտանգության գոտի», որտեղ թուրքական զինուժը գործողություններ է իրականացնում PKK-ի դեմ:

Աղրըի նահանգապետարանն առաջին անգամ 15-ական օրով անվտանգության գոտի սահմանելու մասին հայտարարել էր օգոստոսի 2-ին, իսկ երկրորդ անգամ` օգոստոսի 19-ին: Այժմ, հաշվի առնելով Արարատ և Թոնդրակ լեռների տարածքում ռազմական գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունը` նահանգապետարանը որոշում է կայացրել այս տարածքները ևս 15 օրով հայտարարել «հատուկ անվտանգության գոտի»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում