Սպորտ

Միհրան Հարությունյանը պարտվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում

1 րոպեի ընթերցում

Միհրան Հարությունյանը պարտվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը պարտվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում:

Բրոնզե մեդալի համար պայքարում Հարությունյանը պայքարում էր Եվրոպական խաղերի եզրափակչի մրցակից Արտյոմ Սուրկովի հետ: Թեպետ Հարությունյանը առաջին մրցափուլից հետո պարտվում էր 2-0 հաշվով, սակայն լավ գլորումների շնորհիվ հայ ըմբիշը հավասարեցրեց հաշիվը: Սակայն մրցավարների թեթև ձեռքով Սուրկովին տրվեցին մի քանի միավոր և վերջինս դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում: նախաօլիմպիական այս տարում աշխարհի այս առաջնություն վարկանիշային է և այստեղ կխաղարկվեն 16 օլիմպիական ուղեգրեր:

Մեր հավաքականի կազմում արդեն Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի համար վարկանիշ ունեն Արթուր Ալեքսանյանը և Միհրան Հարությունյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում