Սպորտ

Աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է

1 րոպեի ընթերցում

Աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արթուր Ալեքսանյանը 10-1 հաշվով 3 րոպե 58 վայրկյանում ջախջախեց ուկրաինացի Տիմչենկոյին և շատ մոտ է անցած տարվա հաղթանակի կրկնությանը:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 66 կգ Միհրան Հարությունյանը ևս գերազանց գոտեմարտից հետո դուրս է եկել կիսաեզրափակիչ

Աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում: նախաօլիմպիական այս տարում աշխարհի այս առաջնություն վարկանիշային է և այստեղ կխաղարկվեն 16 օլիմպիական ուղեգրեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում