Տնտեսություն

ՌԴ-ն Հայաստան մատակարարվող գազն էժանացնում է 24 դոլարով

1 րոպեի ընթերցում

 ՌԴ-ն Հայաստան մատակարարվող գազն էժանացնում է 24 դոլարով

ՄՈՍԿՎԱ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ էներգետիկայի ու ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունները համաձայնագիր են ստորագրել Հայաստան ռուսական գազի գնի փոփոխության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, համաձայն փաստաթղթի, Հայաստան մտնող 1000 խմ գազի գինը 189 դոլարից կդառնա 165 դոլար:

Կողմերը ստորագրել են նաեւ արձանագրություն «Արմգազպրոմ» ընկերության բաժնեմասերի գնման եւ հետագա գործունեության մասին փոփոխությունների անցկացման վերաբերյալ: Համաձայն փաստաթղթի` հայկական կողմը պարտավորվում է ապահովել տնտեսական արդյունավետ աշխատանք ինչպես երկրի շուկայում, այնպես էլ արտահանման առնչությամբ:

ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստան առանց մաքսային տուրքի արտահանվել է 70.000 տոննա նավթամթերք եւ 1 մլրդ խմ բնական գազ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում