PKK-ն հայտնել է Թուրքիայի զինուժի դեմ ամենաարյունալի հարձակման մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները հայտնել են, որ նոր հզոր հարձակում են գործել թուրքական զինուժի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Քուրդ զինյալները Հաքքարի նահանգի Յուքսեքօվայի շրջանում տարբեր կողմերից հարձակվել են թուրքական զրահամեքենաների վրա, ինչի հետևանքով զոհվել է 15 թուրք զինվոր: Կատարվածը 2015 թվականի հուլիսին թուրք-քրդական զինադադարի խախտումից հետո կարող է համարվել ամենաարյունալի բախումը կողմերի միջև: PKK-ի հայտարարության մեջ նշվում է, որ այս հարձակման շնորհիվ իրենք առգրավել են մեծ քանակությամբ զինամթերք:

Ուշագրավ է, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը որևէ կերպ չի հաստատել այս տեղեկությունը, սակայն հայտնի է դարձել, որ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, կիսատ թողնելով ֆուտբոլի ազգային հավաքականի խաղի դիտումը Քոնիայում, վերադարձել է մայրաքաղաք և անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Նույն օրը Թուրքիայի զինուժը լայնամասշտաբ օդային գործողություններ է իրականացրել Հաքքարի նահանգի Դաղլըջա շրջանում: Թուրքական կողմը ռազմական F-16 և F-4 ինքնաթիռներով հարվածներ է հասցրել PKK-ի 13 հենակետի:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային. Կաբո Վերդեն դուրս եկավ խմբից

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը