Հասարակական

Երեք զոհ` Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետեւանքով

2 րոպեի ընթերցում

Երեք զոհ` Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բենզալցակայանի մոտ` Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին, սեպտեմբերի 5-ին, ժամը 23.10-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ում «Մերսեդես C220» մակնիշի 86 ՏՍ 776 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

ՃՏՊ-ի հետևանքով վարորդ՝ 1985 թ. ծնված Ս. Գ.-ը, ուղևորներ` 1987 թ. ծնված Հ. Մ.-ը, 1977 թ. ծնված Գ. Ս.-ը և 1977 թ. ծնված Գ. Վ.-ը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և հոսպիտալացավել Վարդենիս քաղաքի զինվորական կայազորային հոսպիտալ:

Բժիշկները Հ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, մնացածներինը` ծանր, իսկ 1986 թ. ծնված Տ. Ս.-ը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել տուժածներ Գ. Վ.-ին, Գ. Ս.-ին, Տ. Ս.-ին, այնուհետև հոսանքազրկել ու գազազրկել ավտոմեքենան:

Սեպտեմբերի 6-ի, ժամը 09.00-ի դրությամբ 1977 թ. ծնված Գ. Ս.-ը և 1977 թ. ծնված Գ. Վ.-ը մահացել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում