Հասարակական

«Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոնի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետեւանքով մեկ մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

«Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոնի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետեւանքով մեկ մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոնի մոտակայքում սեպտեմբերի 6-ին, ժամը 06.19-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարար ջոկատը:

Պարզվել է, որ Նուբարաշենի 6-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող թիվ 11 դպրոցի մոտակայքում բախվել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 776 LV 61 պետհամարանիշի և «ԶԱԶ» մակնիշի 63 LS 200 պետհամարանիշի(վարորդ՝1949 թ. ծնվածՏ. Զ.), ինչի հետևանքով վերջինիս վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները դուրս են բերել Տ. Զ.-ի դին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում