Լեդի Գագայի մսե զգեստը վերածվել Է տավարի ապխտած մսի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մսե զգեստը, որով 2010 թվականին ամերիկացի երգչուհի Լեդի Գագան մասնակցել Էր MTV-ի պարգեւների հանձնման արարողություններից մեկին, վերածվել Է տավարի ապխտած մսի, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hollywood Reporter-ին: Հինգ տարում հագուստը փոքր-ինչ փոխել Է ձեւն ու գույնը, բայց, ամբողջությամբ վերցված, պահպանվել Է:

Ինչպես պարզաբանել Է Ռոք-ն-ռոլի փառքի սրահի ներկայացուցիչը, որտեղ ցուցադրված Է զգեստը, հագուստի վրա աշխատել են տաքսիդերմիստները: Պահելու ընթացքում տավարի միսը, որից «կարված Է» զգեստը, ապխտվել Է: Եթե զգեստն ստիպված լինեն տեղափոխել, հարկ կլինի այն տեղավորել կլիմա-կոնտրոլով հատուկ բեռնարկղում:

Լեդի Գագան մսե հագուստով, որը բաղկացած Էր զգեստից, կոշիկներից, գլխարկից եւ պայուսակից, հայտնվել Է Լոս Անջելեսում MTV Video Music Awards 2010-ի պարգեւների հանձնման արարարողության ժամանակ: Լրակազմն ստեղծել Է դիզայներ Ֆրանկ Ֆեռնանդեսը: Նրա խոսքով՝ նյութն իրեն տրամադրել այն մսագործը, որը մթերք Է մատակարարում իր ընտանիքին:

Հագուստը ցուցադրվել Է Քլիվլենդի Ռոք-ն-ռոլի փառքի սրահում (Օհայոյի նահանգ): Այն դարձել Է Women Who Rock-ի ցուցադրանքի բաղկացուցիչ մասը, որը նվիրված Էր կնոջ դերին երաժշտական ինդուստրիայի զարգացման բնագավառում: Որպեսզի զգեստը պահպանվի, ստիպված այն նախ սառեցրել են, իսկ այնուհետեւ մշակել քլորակրով, ֆորմալդեհիդով եւ լվացամիջոցով:

Լուսանկարը` AP

Հայերեն Русский

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո