Արցախ

Արցախի Հանրապետության 24-րդ տարեդարձի առթիվ Բակո Սահակյանը մի խումբ անձանց պետական պարգեւներ է հանձնել

2 րոպեի ընթերցում

Արցախի Հանրապետության 24-րդ տարեդարձի առթիվ Բակո Սահակյանը մի խումբ անձանց պետական պարգեւներ է հանձնել

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության հռչակման 24-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության ու անձնական արիության համար «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրվել է 1 հոգի:

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիության համար» մեդալով պարգեւատրվել է 3 հոգի, որից 1-ը` հետմահու: Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել է 129 հոգի, որից 2-ը` հետմահու:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրվել է 1 հոգի, «Վաչագան Բարեպաշտ» մեդալով` 8 հոգի, «Մխիթար Գոշ» մեդալով` 1 հոգի, «Երախտագիտություն» մեդալով` 23 հոգի, որից 1-ը` հետմահու:

Գիտության, մշակույթի, արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ անձանց շնորհվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում