Տնտեսություն

Եվրոն, դոլարը և ռուբլին թանկացել են

1 րոպեի ընթերցում

Եվրոն, դոլարը և ռուբլին թանկացել են

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ դոլարի փոխարժեքը սեպտեմբերի 1-ին կազմել է 483.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.25 դրամով: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 543.83 դրամ` աճելով 2.89 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 741.58 դրամ` նվազելով 1.98 դրամով, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.43 դրամ` աճելով 0.24 դրամով:

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը 224.25 դրամ, ոսկին`17 հազար 625.93 դրամ, պլատինը` 15 հազար 576.04 դրամ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում