Արմեն Աշոտյանն ու Քեթրին Լինչը քննարկել են ուսուցիչների վերապատրաստման Բրիտանական խորհրդի նոր ծրագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու իր դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում ավարտող Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը քննարկել են կրթությանը վերաբերող հարցեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին կրթության և գիտության ոլորտում արդյունավետ համագործակցության և բազմաթիվ ծրագրերի աջակցության համար: Արմեն Աշոտյանի խոսքով՝ Բրիտանական խորհուրդը համարվում է ԿԳՆ հուսալի գործընկերներից մեկը, որը թիրախային ծրագրեր է իրականացնում կրթության ոլորտում: Այն լայն աջակցություն է ցուցաբերում ուսուցիչների՝ անգլերենի դասավանդման կատարելագործմանը, ինչպես նաև Բոլոնիայի գործընթացի շրջանակում գիտական աստիճանաշնորհման չափորոշիչների մշակման աշխատանքներին: Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել Լոնդոնում կազմակերպված Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին հայկական պատվիրակությանն աջակցության համար:

Դեսպան Քեթրին Լիչը նշել է, որ իրապես հաջող համագործակցության օրինակ են Երևանում Բրիտանական բիզնես դպրոցի գործունեությունը և Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որը մշակվել է` իբրև արարատյան բակալավրիատի միջազգային չափանիշներով պլատֆորմ ստեղծելու հենք՝ Լոնդոնի կրթության ինստիտուտի և Քեմբրիջի համալսարանի համագործակցությամբ: Նա նաև գոհունակությամբ ընդգծել է, որ բացի TOEFEL-ից, իբրև անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ, այսուհետ կընդունվի նաև Բրիտանական խորհրդի կողմից տրվող IELTS-ի հավաստագիրը: Դեպանը նաև բարձր է գնահատել Երևանում անցկացված Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի աշխատանքները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Բրիտանական խորհրդի նոր նախաձեռնությանն՝ ուսուցիչների վերապատրաստման նոր ծրագրի մանրամասներին:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում