Տարածաշրջանային

«Ամերիկա-Ադրբեջան դաշինք»-ն ամերիկացի սենատորների համար փող չունի

3 րոպեի ընթերցում

«Ամերիկա-Ադրբեջան դաշինք»-ն ամերիկացի սենատորների համար փող չունի

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջան հասած գլոբալ տնտեսական ճգնաժամը կործանարար ազդեցություն է գործել այդ երկրի խոշոր օլիգարխների ընկերությունների գործերի վրա: Բանը հասել է նրան, որ իր լոբբիստական գործունեությունը Վաշինգտոնում դադարեցրել է «Ամերիկա-Ադրբեջան դաշինք» լոբբիստական կազմակերպությունը, որը 2011 թվականին ստեղծվել էր Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի որդու մի քանի, մասնավորապես, Garant Holding եւ ZGAN ընկերությունների սեփականատեր Անար Մամեդովի կողմից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Անար Մամեդովը ֆինանսական խնդիրների պատճառով դադարեցրել է իր գործունեությունն ԱՄՆ-ում, որն ուղղված էր ամերիկյան ազդեցիկ քաղաքական վերնախավի` սենատորների, կոնգրեսականների եւ քաղաքական գործիչների վրա ազդեցությանն` ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները կառավարական մակարդակով ամրապնդելու նպատակով:

Մի քանի շաբաթ առաջ Անար Մամեդովը փակել է իր գրասենյակը Վաշինգտոնում, իսկ գրասենյակի անձնակազմը պաշտոնապես ազատ է արձակվել: Նախարարի որդին մի քանի տարի առաջ ամերիկյան քաղաքական երկնակամարում հայտնվել էր իր մեծ հայտերով, անիրական նկրտումներով եւ խոշորածավալ ծրագրերով` հսկայական գումարներով իր կողմը քաշելով նախկին կոնգրեսական Դեն Բերթոնին, որը գլխավորում էր Դաշինքի խորհուրդը: Վաշինգտոնի լավագույն ռեստորաններում Անար Մամեդովի կողմից կազմակերպված ընթրիքներին հրավիրվում էին ամերիկյան քաղաքական վերնախավի նշանավոր ներկայացուցիչներ:

Բարդ իրավիճակը, որում հայտնվել են Զիյա Մամեդովն ու օլիգարխ հոր փողերով միջազգային հարթակ ձգտող նրա որդին, ավելի է սաստկացել նրանց ընկերությունների վատ կառավարման պատճառով: Ներիշխանական աղբյուրների հավաստի տեղեկություններով` Անար Մամեդովի մոտ խոշոր պարտքեր են առաջացել: Նրա գործերի ողբալի վիճակի վրա խիստ ազդել է նաեւ մի այլ օլիգարխի` Հաֆիզ Մամեդովի հետ նրա ունեցած ֆինանսական գժտությունը, որը շարունակում է տրանսպորտի նախարարի որդուն մեղադրել ֆինանսական մեքենայությունների մեջ:

Մամեդովների ֆինանսական կայսրության ձախողման պատճառներից են նաեւ 50 մլն դոլարով անձնական ինքնաթիռի գնումն ու Թուրքիայի Բոդրում քաղաքում հյուրանոցի շինարարությունը, սակայն ոչ պրոֆեսիոնալ կառավարման հետեւանքն այն է, որ Վաշինգտոնում Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար ստեղծված ««Ամերիկա-Ադրբեջան դաշինքն» այլեւս փակ է, եւ Ադրբեջանի եւ նրա իշխանությունների օգտին լոբբիզմի համար սենատորներին կերակրելու փող էլ չկա», գրում է ադրբեջանական մամուլը:

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում