Շոու Բիզնես

«Միսիս Տիեզերք-2015» մրցույթի հաղթող Է դարձել կանադուհի Էշլի Բեռնեմը

2 րոպեի ընթերցում

 «Միսիս Տիեզերք-2015» մրցույթի հաղթող Է դարձել կանադուհի Էշլի Բեռնեմը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադան ներկայացնող Էշլի Բեռնեմը դարձել Է «Միսիս Տիեզերք-2015» միջազգային մրցույթի հաղթողը, որին ամբողջ աշխարհից մասնակցել են 60-ից ավելի ներկայացուցիչներ:

Մոլորակի գլխավոր տիտղոսից բացի, Բեռնեմին շնորհվել Է նաեւ «Միսիս Բարեգործություն» տիտղոսը՝ տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik Բելառուսին:

Մրցույթի մասնակիցները յոթ օրվա ընթացքում գտնվել են Բելառուսում: Նրանց սկսել են գնահատել արդեն ինքնաթիռի շարժասանդուղքից իջնելիս: Մասնակիցները շաբաթվա ընթացքում եղել են Բելառուսի բազմաթիվ անկյուններում, նրանց ցուցադրել են՝ ինչպես են հավաքում ԲելԱԶ ինքնաթափերը, նաեւ հյուրերին իրենց մարտական հմտություններն են ցուցադրել հանրապետության հատուկ նշանակության զորամասի մարտիկները:

«Միսիս Տիեզերք» ամենայա միջազգային մրցույթը Մինսկում անցկացվել է առաջին անգամ, Բելառուսի մայրաքաղաք Էին ժամանել Բուլղարիայի, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Լատվիայի, Մալայզիայի, Մալթայի, Մեքսիկայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ այլ երկրների ներկայացուցիչներ: Դրա առանձնահատկությունն այն է, որ դա ոչ թե պարզապես ամուսնացած կանանց գեղեցկության ստուգատես է, այլեւ սոցիալական նախագիծ. ամեն տարի մասնակիցները լուսաբանում են որեւիցե կարեւոր հիմնախնդիր եւ իրենց հայրենիքում դրա լուծման ուղիները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում