Մարզային

Կոտայքի մարզի Կամարիս գյուղի տներից մեկում օձ է նկատվել

1 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզի Կամարիս գյուղի տներից մեկում օձ է նկատվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 30-ին` ժամը 13.39-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի 1-ին փողոցի թիվ 3 տանն օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները տան նախասրահից բռնել են շախմատ տեսակի օձ (մոտ 70 սմ) և տեղափոխել անվտանգ տարածք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում