Ավագ դպրոցի բարեփոխումը բովանդակային առումով ընթացքի մեջ է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավագ դպրոցի բարեփոխումը կառուցվածքային առումով ավարտվել է, բայց բովանդակային առումով դեռևս ընթացքի մեջ է: Այս մասին օգոստոսի 29-ին հանրապետության ավագ դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցության ընթացքում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Ավագ դպրոցների ցանցն ընդգրկում է հիմնականում խոշոր քաղաքային համայնքները և երեք գյուղական ավագ դպրոց: Ավագ դպրոցներ են գործում նաև ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կազմում: Ասել, որ ավարտել ենք ավագ դպրոցների հետ կապված գործընթացը, և որ դրանք կայացած են, նույնքան ժամանակավրեպ է, որքան սխալ է հակառակ պնդումը: Մենք ունենք բավականաչափ կայացած, որակյալ և ծրագրին համապատասխան կրթություն մատուցող ավագ դպրոցներ: Դրանց կողքին ունենք դպրոցներ, որոնք դեռևս չեն կայանում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց նա:

Նախարարը շեշտեց, որ այժմ կարևորագույն կրթական փաստաթղթեր են մշակվում և ընդունվում: «Ակնկալում եմ ձեր մասնակցությունը «Կրթության զարգացման 2016-2025 թթ. պետական ծրագրի» աշխատանքներում: Փաստաթուղթն ուրվագծելու է կրթության բնագավառի մեր տեսլականը և ունենալու է օրենքի ուժ»,- նշեց Արմեն Աշոտյանը:

Կրթության և գիտության նախարարը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում 17 ավագ դպրոց կվերազինվի տեխնիկայով:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում