Մարզային

Թալինում ոստիկանությունն անօրինական զենք է հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Թալինում ոստիկանությունն անօրինական զենք է հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մի քաղաքացի տեղեկացրել է, որ զինամթերք է թողել Թալին քաղաք մտնող ճանապարհի սպասասրահի հետնամասում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է տարբեր տրամաչափի 49 փամփուշտ, նռնակի 4 պայթուցիչ և 2 նռնակ` առանց պայթուցիչի:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում