Սպորտ

Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմն աշխարհի առաջնության համար

1 րոպեի ընթերցում

Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմն աշխարհի առաջնության համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հրապարակել է հավաքականի այն կազմը, որը կմասնակցի աշխարհի առաջնությանը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ըմբշամարտի ֆեդերացիայից: ԱՄՆ կմեկնի 7 ըմբիշ՝ Գարիկ Բասեղյանը (57), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիևը (86 կգ), Էդգար Ենոքյանը (97 կգ), Լևան Բերիանիձեն (125 կգ): Հայաստանը աշխարհի առաջնությունում ներկայացուցիչ չի ունենա միայն ոչ օլիմպիական 70 կգ քաշային կարգում:

Վրաստանի Դուշետի մարզաառողջարանային բնակավայրից Հայաստան վերադարձավ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը: Լաս Վեգասում սեպտեմբերի 7-12-ը կայանալիք վարկանիշային աշխարհի առաջնության նախապատրաստական նախավերջին ուսումնամարզական հավաքն անցել է շատ բարձր մակարդակով: Օգոստոսի 30-ին կմեկնեն Լաս Վեգաս և այնտեղ էլ կանցկացնեն վերջին տասնօրյա հավաքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում