Գինեսի գիրքը պատմել Է 60 տարում աշխարհի գլխավոր ռեկորդների մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գինեսի ռեկորդների գրքի խմբագրությունը, որն այս տարի տոնում Է իր 60-ամյակը, պատմել Է մարդկության այն գլխավոր նվաճումների մասին, որոնք հրատարակությունը գրանցել Է իր երեւան գալու պահից ի վեր: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է հրատարակության կայքում:

Իր գոյության առաջին տարվա գլխավոր ռեկորդը խմբագրությունը համարել Է Էլվիս Փրեսլիի բացառիկ հաջողությունը, որի երգերն առավելագույն թվով հայտնվել են 1955 թվականի հիթ-շքերթների գագաթնակետին:

1960-ականներին խմբագրությունը նշել Է տիեզերքի հետ կապված մի քանի նվաճումներ: 1961 թվականին ամենանշանակալին համարվել Է Յուրի Գագարինի թռիչքը, 1965-ին ՝առաջին ելքը բաց տիեզերք, որը կատարեց Ալեքսեյ Լեոնովը, իսկ 1969-ին հրատարակության Էջերում հայտնվեց աստղանավորդ Նիլ Արմսթրոնգը, որն առաջինը ոտք դրեց Լուսնի վրա:

1971 թվականը խմբագրության հիշողության մեջ Է մնացել առաջին e-mail հաղորդագրությամբ, 1973-ը՝ ձեռքի հեռախոսից առաջին զանգով, իսկ 1978-ն՝ ամենագեր երկվորյակներով:

1980-ական թվականներին հրատարակության Էջերին են հայտնվել աշխարհում ամենավաճառվող երաժշտական ալբոմը՝ Մայքլ Ջեքսոնի Thriller-ը, աշխարհի ամենաակտիվ հրաբուխը՝ Կիլաուեան եւ «Թեթրիսը», որը դարձել Է ամենահաջող գլուխկոտրուկ-տեսախաղը:

1990-ականներին Գինեսի ռեկորդների գիրքը գլխավոր իրադարձություններ Է համարել առաջին ինտերնետ-բրաուզերի ստեղծումը, ամենաբարձր թղթե տան կառուցումը, առաջին համակարգչային լիամետրաժ մուլտֆիլմը («Խաղալիքների պատմությունը») եւ լիմուզինը, որի երկարրությունը կազմել Է 30,5 մետր:

2000-ական թվականներին ամենանշանակալիներ են ճանաչվել այգու գետնաթզուկների խոշորագույն հավաքածուն, աշխարհում ամենամեծ կրիան, ամենաերկարատեւ անվայրԷջք թռիչքը եւ վազքի լավագույն արդյունքը 100 մետր մրցատարածությունում, որը 2009 թվականին Ուսեյն Բոլտը հաղթահարեց 9,58 վայրկյանում:

Վերջին տասնամյակը հրատարակության հեղինակների հիշողության մեջ Է մնացել պարաշյուտով Ֆելիքս Բաումգարտների թռիչքով 39-կիլոմետրանոց բարձրությունից, ամենավաճառվող տեսախաղով (GTA V) եւ ամենամեծ քանակությամբ ռեթվիթներ ստացած թվիթով, որտեղ հեռուստահաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը կոլեկտիվ սելֆի Էր հրապարակել 2014 թվականին «Օսկար» մրցանակի հանձնման արարողությունից:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը հերքել է Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիրներ ունենալու մասին խոսակցությունները

Փաշինյանն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնում

ԱԺ փոխնախագահի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը

ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր

ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը

Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել

Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան