Տարածաշրջանային

Ադրբեջանում զանգվածաբար փակվում են թանկարժեք հագուստի խանութները

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանում զանգվածաբար փակվում են  թանկարժեք հագուստի խանութները

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարյան 34 տոկոսով արժեզրկումից հետո ադրբեջանական մանաթի երկրորդ անգամ մոտ 25 տոկոսով էժանանալու հավանականությունից խուճապի մատնված Բաքվում զանգվածաբար սկսել են փակվել թանկարժեք հագուստի խանութները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Բաքվի կենտրոնում փակվող խանութները երեկվանից ապրանքների լիկվիդացիոն վաճառք են հայտարարել: Խանութների տերերը ցանկանում են պահ առաջ ազտավել թանկարժեք ապրանքներից` երկյուղելով, որ մանաթի արժեզրկումը կարող է բերել բնակչության գնողունակության նվազման:

Փորձագետների կանխատեսումներով` Ադրբեջանի ազգային արժույթի` մանաթի նկատմամբ դոլարի ճնշումն ամեն օր ավելանում է, եւ մանաթը չի կարողանալու դիմանալ դրան: Մանաթի ներկայիս փոխարժեքի պահպանման համար Ադրբեջանի կենտրոնական բանկի արտարժույթի պահուստը հասել է վերջանալու մակարդակի: Իսկ դա խոսում է այն մասին, որ փետրվարյան 34 տոկոս արժեզրկումից հետո մանաթի երկրորդ արժեզրկումն անխուսափելի է:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Սամիր Ալիեւը անխուսափելի է համարել մանաթի երկրորդ արժեզրկումն այս տարի:

«Այս անգամ արժեզրկումը կլինի 20-25 տոկոսի սահմաններում: Հնարավոր է` կառավարությունը գնա փափուկ արժեզրկման: Սակայն, եթե իրավիճակն անելանի դառնա, կտրական արժեզրկումն անխուսափելի կլինի», -ասել է նա:

Ադրբեջանի կենտրոնական բանկի տվյալներով` միայն հուլիսին բանկի արտարժույթի պահուստը 18,7 մլն դոլարով նվազել է: Փետրվարի 21-ի` մանաթի արժեզրկումից հետո ԿԲ-ի արտարժույթի պահուստը 3 մլրդ դոլարով նվազել է, իսկ տարեկան կտրվածքով` 6,6 մլրդ դոլարով:

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում