Մշակույթ

ԱՄԷ-ի լավագույն ջազ-տրիոյի երաժիշտներից երկուսը հայեր են

2 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ի լավագույն ջազ-տրիոյի երաժիշտներից երկուսը հայեր են

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրություններում ձևավորված ARS տրիոն միավորել է լավագույն ջազ երաժիշտներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` thenational.ae կայքը խմբին նվիրված նյութ է ներկայացրել:

«ԱՄԷ-ի երեք լավագույն ջազմեններ ձեւավորել են ARS տրիոն» վերտառությամբ հոդվածում նշվում է, որ տրիոն ներկայացրել է առաջին` «Time» ձայնասկավառակը: Խումբն իր անվանումն է ստացել մասնակիցների անունների սկզբնատառերից. մասնակիցներն են սաքսոֆոնահար Արթուր Գրիգորյանը, թմբկահար Ռոնի Աֆիֆը և երգեհոնահար Սամվել Գասպարյանը: Կայքը նշում է, որ երաժիշտներն Արաբական Միացյալ Էմիրություններում դեռևս չեն ներկայացրել իրենց նոր սկավառակի ստեղծագործությունները:

Հայաստանում ծնված Սամվել Գասպարյանն ասել է, որ բացահայտել է ջազը պատանի հասակում, Խորհրդային Միության փլուզումից հետո: 2003 թվականին նա տեղափոխվել է ԱՄՆ և 9 տարի աշխատել որպես երաժիշտ Լոս Անջելեսում և Թենեսիում: Արթուր Գրիգորյանն էլ նշել է, որ երբ մեծացել է, ցանկացել է սաքսոֆոն նվագել, և երազանքն իրականություն է դարձել: Նա մի քանի տարի նվագել է երևանյան ակումբներում, հետո 2012-ին Գասպարյանի հետ տեղափոխվել ԱՄԷ: Այնտեղ նրանք որպես դուետ հանդես եկել տարբեր վայրերում:

«Արթուրը ձանձրացել էր, նա փոփոխություններ էր ցանկանում: Ես որպես տարբերակներ ունեի Դուբայը, Շանհայը կամ Սինգապուրը: Եվ ընտրեցի Դուբայը»,- նշել է Գասպարյանը: Հետո նրանք հանդիպել են Ռոնի Աֆիֆին, ով նախորդ տարի սոլո ձայնասկավառակ է թողարկել:

Կայքը նշում է, որ տրիոն ճամփորդել է Հայաստան և այնտեղ էլ երեք օրում ձայնագրել սկավառակը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում