Սելին Դիոնը վերադառնում Է Լաս Վեգասի բեմ, առաջին համերգը կկայանա օգոստոսի 27-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրեթե մեկ տարվա ընդմիջումից հետո կանադացի նշանավոր երգչուհի Սելին Դիոնը վերադառնում Է Լաս Վեգասի բեմ: «Իմ առաջին համերգը կկայանա հինգշաբթի օրը՝ օգոստոսի 27-ին՝ «Սիզարս փալաս» ժամանցային համալիրի «Քոլիզեյ» թատրոնում»,-երգչուհու խոսքը օգոստոսի 26-ին մեջբերում Է Las Vegas Sun թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անցյալ տարվա ամռանը Սելին Դիոնն անսպասելիորեն ընդհատեց իր համերգների շարքը Լաս Վեգասում, դուրս գալով պարտավորագրից, ըստ որի նա պետք Է տար եւս 40 շոու: Պատճառը նրա ամուսնու՝ հայտնի մենեջեր Ռընե Անջելիլի հիվանդության սրվելն Էր: Նրան ախտորոշել Էին կոկորդի քաղցկեղ:

Հրատարակության տվյալներով՝ Սելին Դիոնը Լաս Վեգասի բեմ Է վերադարձել ամուսնու հանձնարարությամբ: «Անցած տարվա ընթացքում նրա ինքնազգացողությունը չի բարելավվել, բայց նա պնդել Է, որ երգչուհին շարունակի իր ելույթները Լաս Վեգասում»,-նշում Է հրատարակությունը:

Շոուի համար Սելին Դիոնը նոր ծրագիր Է պատրաստել: Այն արվել Է երգչուհու նոր երաժշտական տնօրեն Քեն Էռլիխի մասնակցությամբ: Ընդամենը Սելին Դիոնը կտա 40 համերգ, որոնցից վերջինը կկայանա 2016 թվականի հունվարի 17-ին:

2003 թվականից ի վեր հանրաճանաչ երգչուհին կանոնավոր կերպով ելույթ Է ունենում Լաս Վեգասում: Անցած ժամանակաշրջանում Սելին Դիոնը «Քոլիզեյ»-ում 917 համերգ Է տվել, որոնց ներկա Է եղել 3,5 մլն հանդիսատես, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում