Հասարակական

Ծիծեռնակաբերդի խճուղում ավտոպատահարից 4-ամյա երեխա է տուժել

1 րոպեի ընթերցում

Ծիծեռնակաբերդի խճուղում ավտոպատահարից 4-ամյա երեխա է տուժել

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեում գտնվող Դալմա Գարդեն Մոլ զվարճաառևտրային կենտրոնի մոտակայքումօգոստոսի 23-ին, ժամը 12.06-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ահազանգից հետո դեպքի վայր է մեկնելմեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ, բախվել են Մազդա մակնիշի 34 PQ 863 պ/հ (վարորդ` Ա. Հ.), Լեքսուս մակնիշի 88 QQ 088 պ/հ (վարորդ` Ռ. Ա.) ավտոմեքենաները և թիվ 33 երթուղին սպասարկող Հիգեր մակնիշի 4632S պ/հ ավտոբուսը (վարորդ Ա. Մ.):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Մազդա մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 2011 թ. ծնված Ն. Հ.-ըտեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել է Սբ. Աստվածամայր ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում