Հասարակական

Հրդեհները խոտածածկ տարածքներում շարունակվում են

2 րոպեի ընթերցում

Հրդեհները խոտածածկ տարածքներում շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օգոստոսի 22-23-ըՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես`Երևանի Թոթովենցի փողոցի մոտակա այգում այրվել է 300 քմ խոտածածկ տարածք, Նորք Մարաշ 7-րդ փողոցում` 400 քմ, Գ. Հովսեփյան փողոցում` 1500 քմ, Գյուրջյան փողոցում՝ ծննդատան մոտակայքում` 100 քմ, Լվովյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում` 700 քմ, Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 160-րդ կմ-ի մոտակայքում` 500 քմ, Մ-1 ավտոճանապարհի Գյումրի-Երևան հատվածի 4-րդ կմ-ի մոտակայքում` 1 հա, Եղվարդի խճուղում` «Արմենիա» հեռուստաընկերության մոտակայքում` 500 քմ:

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի թիվ 25 շենքի մոտակայքում` 150 քմ, Ձորաղբյուր գյուղի ամառանոցներում` մոտ 3000 քմ խոտածածկ տարածք, Արգել գյուղի մոտակա ձորում` 1.5 հա, Չարենցավան քաղաքի Արչաձոր թաղամասի սկզբնամասում` 2000 քմ, Առինջ գյուղի 27-րդ փողոցում` 1000 քմ,Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի ջրամբարի մոտակա սարին` 200 քմ,Շիրակի մարզի Առափի գյուղի 1-ին փողոցում՝ «Թաք Ծառ» ռեստորանի տարածքում` 800 քմ,Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի Շիրազի փողոցում` 1500 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում