Միջազգային

Սաուդաեմենական սահմանին ռազմական ուղղաթիռ է ընկել

2 րոպեի ընթերցում

Սաուդաեմենական սահմանին ռազմական ուղղաթիռ է ընկել

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական դաշինքին պատկանող ռազմական ուղղաթիռը, որը մասնակցում է Եմենում շիա ապստամբների դեմ ռազմական գործողություններին, ընկել է սաուդաեմենական սահմանի մերձակայքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, արդյունքում երկու օդաչուները զոհվել են: Արաբական դաշինքը հետաքննություն է սկսել դեպքի առթիվ: Իրենց հերթին` շիաները հաստատում են, որ ուղղաթիռ են խոցել:

Արաբական մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ` արաբական դաշինքի իրականացրած գործողությունների հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել ու վիրավորվել Թայիզ քաղաքում:

2015թ.հունվարից,երբշիաապստամբներըգրավելէին մայրաքաղաքՍանան, ապստամբներիճնշմանտակՆախագահԱբդՌաբբոՄանսուրալՀադինև վարչապետԽալեդԲախախըհրաժարականէինտվել:ՈրոշժամանականցնախագահՄանսուր ՀադինստիպվածփախուստիէրդիմելԱդեն,իսկկարճժամանակհետո՝մարտի 25-ինշիաների Ադենմտնելով,հեռացելէրերկրից:

ՆախագահըդիմելէՍաուդյանԱրաբիային`խնդրելովմիջամտելստեղծվածիրավիճակին: Մարտի 26-ինՍաուդյանԱրաբիանԲահրեյնի, Քաթարի,Քուվեյթի,ԱՄԷօդային ուժերիօգնությամբ Եմենումիրականացվելէ «Վճռականությանփոթորիկ»գործողությունը, որիավարտիցհետոսկսվել էռազմականգործողություններիմյուս՝ «Հույսիվերականգնում»փուլը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում