Հասարակական

Արմեն Աշոտյանը բազեկաններին խորհուրդ տվեց անընդհատ ինքնակրթությամբ զբաղվել

4 րոպեի ընթերցում

Արմեն Աշոտյանը բազեկաններին խորհուրդ տվեց անընդհատ ինքնակրթությամբ զբաղվել

ԾԱՂԿԱՁՈՐ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով իր ուսանողական տարիներին եղել է ակտիվ բազեական և ղեկավարել համահայկական հավաքի Կարմիր ճակատը, հանդիպեց «Բազե 2015»-ի մասնակիցներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աշոտյանը խոստացավ պատասխանել բազեականների բոլոր հարցերին:

Անդրադառնալով բարձրացված հարցին, թե ինչ է արվում բնածին ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների դպրոց հաճախելու հարցը լուծելու համար, Արմեն Աշոտյանը նշեց, որ Հայաստանում այդ խնդիրը իրոք գոյություն ունի:«Անձամբ ես և մեր նախարարությունը Հայաստանում ներառական կրթության կողմնակիցն ենք, և յուրաքանչյուր երեխա պետք է իր կարողությւններին համապատասխան կրթություն ստանա»,- նշեց Աշոտյանը` հավելելով, որ Հայաստանում կա շուրջ 150 ներառական դպրոց:

Աշոտյանը հավելեց, որ նշյալ խնդրի լուծման համար պետք է ապահովել ներառական կրթություն թե՛ ֆիզիկական հասանելիության, թե՛ հոգեբանական և իրավական առումներով:

Բազեականներից մեկը հետաքրքրվեց, թե որն է Արմեն Աշոտյանի աշխատանքի ամենահետաքրքիր հատվածը, որին ի պատասխան նախարարը նշեց. «Արդեն 7 տարի է, ինչ պատիվ ունեմ լինել կրթության և գիտության նախարար: Սա մի պարտականություն է, երբ ամեն օր կարող ես «գնդակոծվել»: Աշխատելիս ուժ է տալիս մարդկանց օգնելու հնարավորությունը»,- ընդգծեց նախարարը:

Հարց հնչեց նաև այն մասին, թե արդյոք նախարարին չի մտահոգում այն հանգամանքը, որ 12-ամյա կրթության պայմաններում դպրոցն ավարտողները բուհ ընդունվելու ժամանակ չեն ունենում, և ծառայությունն ավարտելուց հետո մարում է հետաքրքրությունը կրթության հանդեպ: Նախարար Աշոտյանը հայտնեց, որ Պաշտպանության նախարարության հետ որդեգրել են մի քաղաքականություն, որպեսզի կրթության իրավունքը և զինծառայության պարտականությունը համատեղելի լիենեն:«Մենք առանձին մրցույթով բուհեր ընդունվելու հնարավորություն ենք տալիս բանակից վերադարձածներին: Այսօր 200 հայ տղա կարողանում է պետության հաշվին ստանալ բարձրագույն կրթություն: Առանձին մրցույթով ընդունելություն է կազմակերպվում նաև մագիստրատուրայում: Տարեկան մենք հատկացնում էինք 100 տեղ, իսկ այս տարի ունենք 199 տեղ»,- տեղեկացրեց նախարարն` ավելացնելով, որ պաշտպանական դիրքերում ծառայած տղաները օրենքով սահմանված կարգով 30 տոկոս զեղչի հնարավորություն են ստանում:

Անդրադառնալով 12-ամյա կրթությանը՝ Արմեն Աշոտյանը նշեց, որ այն այլընտրանք չունի Հայաստանում, քանի որ 10-ամյա կրթության ատեստատով եվրոպական ոչ մի բուհի դռներ չեն բացվի հայ ուսանողներչի առջև:

Արմեն Աշոտյանը հավաքված երիտասարդներին խորհուրդ տվեց անընդհատ ինքնակրթությամբ զբաղվել, որի արդյունքը տեսանելի կլինի տարիներ հետո:

Օգոստոսի 17-23-ը Ծաղկաձորում անցկացվում է «Բազե 2015» համահայկական երիտասարդական հավաքը: Երիտասարդական այս հավաքին ամեն տարի մասնակցում է շուրջ 500 երիտասարդ: «Բազե» հավաքը կազմված է եռագույնը խորհրդանշող երեք ճակատներից, որոնք էլ բաժանվում են 9 հոգանոց 45 ջոկատների: 7 օրերի ընթացքում հավաքի մասնակիցները մրցում են ինտելեկտուալ, մշակութային, սպորտային մրցույթներում: Բազեականները հավաքի ընթացքում հանդիպումներ են ունենում նաև քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների հետ:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում