Սպորտ

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնել է Վրաստան

1 րոպեի ընթերցում

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնել է Վրաստան

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը օգոստոսի 18-ին մեկնել է Վրաստանի Դուշետի բնակավայր, որտեղ Լաս Վեգասում սեպտեմբերի 7-12-ին կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ նախավերջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Վրացական հավաքինԱրայիկ Բաղդադյանիգլխավորությամբ կմասնակցեն Գարիկ Բարսեղյանը, Վոլոդյա Ֆրանգուլյանը, Դավիթ Սաֆարյանը, Գրիգոր Գրիգորյանը, Մուսա Մուրթազալիևը, Էդգար Ենոքյանն ու Լևան Բերիանիձեն, ինչպես նաև մարզիչ Հովսեփ Հովսեփյանը: Արայիկ Բաղդադյանի տեղեկացմամբ` հավաքականի անդամներն օգոստոսի 27-ին կվերադառնան Դուշետիից, իսկ 30-ին կմեկնեն Լաս Վեգաս, և տեղում վերջին հավաքը կանցկացնեն ու կսկսեն պայքարը աշխարհի առաջնության մեդալների և օլիմպիական ուղեգրերի համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում