Տարածաշրջանային

Ադրբեջանում աճում է տալասեմիայով հիվանդ անչափահասների թիվը

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանում աճում է տալասեմիայով հիվանդ անչափահասների թիվը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում տալասեմիայով հիվանդ անչափահասների թիվը սպառնալից չափով աճում է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Էխո» թերթը` հղում կատարելով Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի «Առողջությունը, սոցիալական ապահովումը եւ բնակարանային պայմաններն Ադրբեջանում» զեկույցի տվյալներին:

Այդ վիճակագրության համաձայն` եթե 2005 թվականին Ադրբեջանում 302, 2010 թվականին` 359, 2012 թվականին` 482, 2013 թվականին` 371 տալասեմիա ախտորոշված հիվանդներ են գրանցվել, ապա 2014 թվականին նման հիվանդների թիվը գերազանցել է 530-ը, որոնցից 347-ը մինչեւ 17 տարեկան անչափահասներ են եղել:

Արյան այդ հիվանդությունն ազգակցական ամուսնությունների բացասական հետեւանքներից մեկն է, որը խիստ տարածված է Ադրբեջանում:

Ադրբեջանցի պրոֆեսոր Էլխան Ռասուլովի հետազոտությունների համաձայն` Ադրբեջանում ազգակցական ամուսնություններն ընդհանուր թվում կազմում են 18-19 տոկոս, ինչի արդյունքում նման ընտանիքներում ծնված երեխաների մեծ մասը տառապում են տարբեր անբուժելի հիվանդություններով:

Պաշտոնական վիճակագրական տվյալներով` Ադրբեջանի բնակչության 8 տոկոսը տալասեմիայի կրող է: Ադրբեջանի արյունաբանության եւ տրանսֆիզիոլոգիայի կլինիկական ինստիտուտի գլխավոր բժիշկ Իսքանդեր Բաղըրովի տվյալներով էլ` Ադրբեջանում մոտ 800 հազար մարդ տալասենմիայի հնարավոր կրող է:

Ադրբեջանի խորհրդարանի սոցիալական ապահովության հանձնաժողովի նախագահ Խադը Ռաջաբլին իր հերթին նշում է, որ Ադրբեջանում ամեն տարի նվազագույնը 200 երեխաներ ծնվում են տալասեմիայով, իսկ 300 երեխաներ` հեմոֆիլիայով:

Տալասեմիայով, հեմաֆիլիայով եւ այլ գենետիկ հիվանդություններով հիվանդների սպառնալից աճը կանգնեցնելու նպատակով Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւը 2014 թվականին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն` ամուսնանալ ցանկացողները պարտավոր են բժշկական հետազոտություն անցնել:

ԱՊՀ երկրների «Միր 24» հեռուստաալիքը հայտնել է, որ Ադրբեջանում ինքնասպանության հաճախակի դեպքերն ու գենետիկ հիվանդությունների աճը բերել են առանց բժշկի տեղեկանքի ամուսնությունների արգելքին:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ Ադրբեջանում հեմոֆիլիայով 1500-ից ավելի հիվանդներ կան, այն տալասեմիա ժառանգական հիվանդության տարածվածության բարձր մակարդակով երկրների թվում է:

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում