Մարզային

Նորակոչիկներն առ հայրենիք հավատրամությամբ ծառայելու երդում տվեցին Մարմաշենի վանական համալիրի տարածքում

4 րոպեի ընթերցում

Նորակոչիկներն առ հայրենիք հավատրամությամբ ծառայելու երդում տվեցին Մարմաշենի վանական համալիրի տարածքում

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության Շիրակի կայազորի հակատանկային-հրետանային զորամասում ծառայելու զորակոչված նորակոչիկներն օգոստոսի 16-ին Մարմաշենի վանական համալիրի տարածքում զինակից ընկերների առջև, հրամանատարի, ծնողների ու հարազատերի ներկայությամբ մարտական դրոշի ներքո հանդիսավոր երդում տվեցին՝ առ հայրենիք հավատրամությամբ ծառայելու: Նորկաչիկները մեկ առ մեկ երդվեցին անձնվիրաբար ծառայել հայրենիքին և հանուն նրա չխնայել կյանքը, ենթարկվել ՀՀ սահմանադրությանն ու օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանը, պահպանել գաղտնիքը, իսկ երդումը դրժելու դեպքում պաժվել օրենքի ողջ խստությամբ:

Վայրի ընտրությունը պատահական չէր. հրամանատարության որոշմամբ` այսուհետ զինվորները կերդվեն պատմական հուշակոթողների, վանական համալիրների ու եկեղեցիների մոտ: Հնում եկեղեցու բակում օրհության կարգ կատարելուց հետո էր միայն զորքը մեկնում պատերազմ: Սրանով զինվորների մարտական ոգին է բարձրանում, գիտակցում են՝ ինչ վայրում են երդում տալիս, և որն է իրենց առաքելությունը: Սա նաև ճանաչողական նպատակ ունի:

Երդման հանդիսավոր արարողությանը ներկա նորակոչիկների ծնողները մաղթելով իրենց որդիներին բարի ու խաղաղ ծառայություն` կոչ արեցին նրանց լինել գիտակից ու զգոն: «Հայ զինվորը երդում է տալիս մեկ անգամ, պահում ողջ կյանքի ընթացքում: Ես հպարտ եմ ձեզանով, որ դուք կաք ու կպահեք մեր երկրի սահմանը՝ ձեր նախնիների փառքով: Ապրե՛ք հարգանքով, ծառայե՛ք պատվով, ու վերադարձե՛ք փառքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` իր խոսքում նշեց արցախյան հերոսամարտի մասնակից, հատուկ գումարտակի հետախույզ, երկրորդ կարգի հաշմանդամ Վարդան Ենոքյանը, ում որդին ևս անբասիր ծառայության երդում տվեց:

«Այսօր խորհրդանշական օր է բոլորիս համար: Այսօր դուք թևակոխում եք կյանքի մի այնպիսի փուլ, որ պաշտպանելու եք հայրենիքի սահմանները՝ անառիկ ու աննկուն: Երդման արարողության ընթացքում գտնվում եք մի այնպիսի տարածքում, որ դեռևս Ուրատական թագավորությունից, Բագրատունիներից մեզ մնացած ժառանգություն է, և այստեղ այսօր դուք երդվեցիք ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Ես ձեզ մաղթում եմ աննկուն կամք, ուժ, եռանդ և խաղաղ երկինք»,-նորակոչիկներին ողջունեց գումարատկի հրամանատար, գնդապետ Սարգիս Տարախչյանը:

Զինվորական երդման արարողությունից հետո զինվորների հարազատները հնարավորություն ունեցան մի քանի ժամ վայելել իրենց զավակների ներկայությունը, որից հետո զինվորները կշարունակեն ապրել զինվորական առօրյայով՝ միշտ հիշելով հանդիասավոր այս օրը:

Մարմաշենի վանքը Վահրամաբերդգյուղի հարավարևմտյան մասում գտնվող հուշակոթող է։ Վանքը կազմված է երկու շինությունից, գլխավոր Կաթողիկե և կից փոքր եկեղեցիներից։ Գլխավոր եկեղեցին, ըստ արձանագրության, կառուցել էՎահրամ Պահլավունիհայրենասեր իշխանը988-1029 թվականներին, երբ դեռԱնին Բագրատունիներիոստանն էր։ Այդ մասին Վահրամ Պահլավունին եկեղեցու պատի վրա թողել է մի ընդարձակ արձանագրություն, որը պահպանվել է մինչ օրս։ Սելջուկյան արշավանքների հետևանքով վանքը զգալի ավերվում է, սակայն1225թվականին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայրՂարիբը վերանորոգում են Կաթողիկեն:

Արմենուհի ՄԽՈՅԱՆ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում