Մարզային

Քաջարանում տուն է այրվել

1 րոպեի ընթերցում

Քաջարանում տուն է այրվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 16-ին` ժամը 07.05-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Շիրվանզադեի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.22-ին, մարվել` 07.33-ին: Ս. Հ.-ին պատկանող բնակարանում մասամբ այրվել է խոհանոցի և ճաշասենյակի (30 քմ) գույքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում