Մարզային

Սյունիքի մարզպետը շրջայց է կատարել Գորիսի թաղամասերում

1 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզպետը շրջայց է կատարել Գորիսի թաղամասերում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի, քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ Գարեգին Փարսյանի, «Ոսմար» ՍՊԸ-ի նախագահ Նելսոն Ոսկանյանի ուղեկցությամբ օգոստոսի 14-ին աշխատանքային շրջայց է կատարել Գորիսի թաղամասերում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, շրջայցի ընթացքում մարզի ղեկավարը տեղում ծանոթացել է առկա խնդիրներին, հանդիպել և զրուցել է բնակիչների հետ:

«Մամիկոնյան» և «Վանքի տափ» թաղամասերում, որտեղ անմխիթար վիճակում են գտնվում ճանապարհները, մարզպետը մասնագետների հետ քննարկել է վերանորոգման և բարեկարգման հետ կապված հարցեր, տվել հանձնարարականներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում