Մշակույթ

Ջիվան Գասպարյանը Մոսկվայում համերգ կտա բաց երկնքի ներքո

1 րոպեի ընթերցում

Ջիվան Գասպարյանը Մոսկվայում համերգ կտա բաց երկնքի ներքո

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար հայ երաժիշտ Ջիվան Գասպարյանը միակ համերգով հանդես կգա Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի Կանաչ թատրոնում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համերգը տեղի կունենա նոր ձեւաչափով. այն կանցկացվի բաց երկնքի ներքո:

«Գասպարյանի կողմից դուդուկով կատարվող երաժշտությունը արդեն չի կարելի անվանել պարզապես «Հայաստանի ժողովրդական երաժշտություն», հայ ժողովրդական երաժշտության տարածման գործում նրա ավանդն անգնահատելի Է, ահա թե ինչու նրա բազմաթիվ տիտղոսներին հաճախ ավելացնում են «իր ժողովրդի երաժշտական ժառանգության պահապանը»,- ՌԻԱ Նովոստիին պատմել է նախագծի պրոդյուսեր Ալեքսեյ Կոզակը:

Բացի այդ, համերգի շրջանակներում նոր ծրագրով ելույթ կունենա Two Siberians դուետը (ջութակահար Արտյոմ Յակուշենկո եւ կիթառահար Յուրի Մատվեեւ), որը զուգակցում է արթ-ռոքը, քանթրին եւ բլյուզը: Հրավիրված մյուս խումբը կլինի «Վոլգա» էթնո-էլեկտրոնային նախագիծը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում