Էրդողանը չի վարանել կրկնել թուրք դատախազների` Հայաստան փախչելու կեղծ վարկածը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է երկու թուրք նախկին դատախազների մասին, ովքեր, թուրքական աղբյուրների պնդմամբ, գտնվում են Հայաստանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, նախագահն այս մասին խոսել է երկրի տարբեր նահանգներից եկած գյուղապետերի 8-րդ հանդիպման ժամանակ:

Կրկնելով կեղծ թեզը, թե «դատախազները Վրաստանից փախել են Հայաստան»՝ Էրդողանը շարունակել է. «Այնտեղից էլ ով գիտի ուր են փախչելու, դա այլ հարց է: Բնականաբար, մենք` թուրքական պետությունը, շարունակում ենք հետաքննությունը: Նրանք անպայման ինչ-որ մի տեղ կբռնվեն և գալով այստեղ վաղ թե ուշ հաշիվ կտան»:

Թուրքական լրատվամիջոցներն օգոստոսի 11-ին տեղեկություն էին տարածել այն մասին, թե իբր նախկին դատախազներ Զեքերյա Օզը և Ջեմալ Քայան, ում ձերբակալելու մասին որոշում էր կայացվել օգոստոսի 10-ին, թուրք-վրացական Սարպիի անցակետում հատել են սահմանը և մտնել են Վրաստան, իսկ այնտեղից էլ՝ Հայաստան: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը նշեց, որ տեղեկատվություն չունի Թուրքիայի երկու դատախազների` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու մասին: «Մենք նման տեղեկատվություն չունենք»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Նախկին դատախազներ Զեքերիա Օզը և Ջեմալ Քայան Թուրքիայում նախ հեռացվել էին իրենց պաշտոններից, այնուհետև քրեական հետապնդման էին ենթարկվել, երբ սկսել էին վարել 2013 թվականի դեկտեմբերին բացահայտված «Մեծ կաշառք» գործը, որին խառնված էին երկրի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նրա որդին՝ Բիլալ Էրդողանը, ինչպես նաև չորս նախարար:

Հայերեն English Русский

Ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի

Փաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումը

Տարեսկզբից մինչև հուլիսի 1-ը Սևանա լճի մակարդակը բարձրացել է 54 սմ-ով

Տպավորիչ է տեսնել վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի գրանցած առաջընթացը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մանդատը չեմ վերցնի, ԱԺ չեմ գա. Ալեն Սիմոնյան

Մեկնարկել են Ծովինարով անցնող մարզային նշանակության ճանապարհի 2,4 կիլոմետրանոց հատվածի միջին նորոգման աշխատանքները

Ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդավարության ամրությունը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Շողակաթում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր՝ 1 մլրդ 377 մլն 445 հազար 997 դրամ ներդրմամբ

Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը