Տարածաշրջանային

Բաքուն միջազգային որոնում է հայտարարել ԵՄ-ում իր նախկին դեսպանի նկատմամբ

3 րոպեի ընթերցում

Բաքուն միջազգային որոնում է հայտարարել ԵՄ-ում իր նախկին դեսպանի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովի նկատմամբ «Ինտերպոլ»-ի գծով միջազգային որոնում է հայտարարվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը եւ քրեական գործ հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի «առնաձնապես խոշոր չափերի յուրացում եւ վատնում», «ծանր հետեւանքների բերած շահադիտական նպատակներով պաշտոնի օգտագործում» հոդվածներով:

Ադրբեջանի Հաշվիչ պալատի կողմից Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի ներկայացուցչությունների գործունեության ստուգումների արդյունքներով` ԵԽ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունում «լուրջ խախտումներ եւ թերացումներ են հայտնաբերվել»: Դատախազությունն ուղղակիորեն նշել է, որ 2007-2012 թվականներին ԵԽ-ում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Արիֆ Մամեդովն «ապօրինի կերպով օգտագործել է ներկայացուցության համար հատկացված բյուջեի միջոցները, պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ է նշել եւ մի շարք լուրջ ֆինանսական թերացումներ է թույլ տվել»:

Իսլամական համագործակցության կազմակերպությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը վերջերս Facebook սոցցանցում հանդես է եկել ադրբեջանական իշխանությունների դեմ քննադատությամբ:

Նախկին դիվանագետ Արիֆ Մամեդովը Facebook սոցցանցում Ադրբեջանի քաղաքացիներին կոչ է արել «Սպիտակ երթի» դուրս գալ երկրում անօրինականության դեմ:

«ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ու ընդդիմադիր կուսակցությունները, մտավորականության ներկայացուցիչներն ու յուրաքանչյուրը, ով ապրում է երկրի նկատմամբ սիրով, պետք է դուրս գա բողոքի հանգիստ երթի: Դա լինելու է «Սպիտակ երթ», որին պետք է մասնակցել սպիտակ հագուստով եւ սպիտակ փուչիկներով», -գրել է դիվանագետը` նշելով, որ բողոքի երթը պետք է տեղի ունենա 2015 թվականի օգոստոսի 15-ին:

Իսլամական համագործակցության կազմակերպությունում եւ Եվրամիությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովի այդ կոչը պաշտպանել են ադրբեջանական հասարակության ժողովրդավարական շերտի ներկայացուցիչ քաղաքական-հասարակական գործիչներ, դեմոկրատական հայացքների համար աշխատանքից հեռացված դիվանագետներ, մամուլի եւ հասարակայնության ներկայացուցիչներ:

Արիֆ Մամեդովը մի քանի ամիս առաջ զբաղեցրած պաշտոններից հեռացվել էր, երբ հրապարակորեն քննադատել էր իշխանություններին մարդու հիմնարար իրավունքները երկրում խախտելու համար: Նրա քննադատական ուղերձը պաշտպանել են մի քանի դիվանագետներ եւս, որոնք հետագայում ևս հեռացվել են զբաղեցրած պաշտոններից:

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում